News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մի խումբ գիտնականներ պարզել են, որ գետի տարբեր ափերին բնակվող շիմպանզեներն ավելի շատ գենային տարբերություններ ունեն, քան տարբեր մայրցամաքներում բնակվող մարդիկ:

Հետազոտող խմբի ղեկավար, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Դոնելիի կարծիքով, որը տարբեր  վայրերի 54 նմուշներ է ուսումնասիրել, շիմպանզեների տարբեր խմբերը, պայքարելով հիվանդություններ դեմ եւ փրկվելով գիշատիչներից, կայուն եւ բազմազան գենային համակարգ են ստացել, որը համալրվել  է հարյուր-հազարավոր տարիների ընթացքում եւ ազգակցական մոտ կապեր հազվադեպ է ունեցել, գրում է  korrespondent.net-ը:

«Միաժամանակ մարդկանց հարաբերականորեն փոքր խմբերը Աֆրիկան լքել են 50-100 հազար տարի առաջ: Բոլոր ոչ աֆրիկացի ժողովուրդները ծագել են նրանցից, քանի որ գենետիկորեն շատ մոտ են: Ամենայն հավանականությամբ մարդկային գենն ավելի կայուն է եւ ավելի քիչ է ենթարկվել միջխմբային խաչասերման», - PloS Genetics ամսագրում հրապարակված  զեկույցում նշել է Դոնելին:

Գիտնականների կողմից գենոմների համեմատական հետազոտությունը մարդկանց վրա փորձարկված նոր էժանագին մեթոդներով թույլ կտա լույս սփռել այլ կաթնասունների ազգակցության եւ զարգացման հարցի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ