News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բացահայտվել է մաքսանենգների խոշոր ցանց, որը գործել է Չինաստանի եւ ԱՄՆ-ի տարածքում: ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ մեղադրանք է ներկայացվել 29 կասկածյալների: Հանցախումբը բացահայտվել է դրա շարքեր ներթափանցած  գործակալների շնորհիվ:

Ըստ հետաքննության տվյալների` մեդաղրյալները փորձել են Չինաստանից  սիգարետներ, կեղծված շքեղ զարդեր եւ այլ ապրանքներ ուղարկել ԱՄՆ:  Գանձարանին հասցված վնասը գերազանցում է 200 միլիոն դոլարը, գրում է rbc-ն:  

The Jewish Times-ը  հայտնում է, որ սիգարետի զանգվածային մաքսանենգության մեղադրանքով ձերբակալված բրուքլինցի րաբբի Հասիդ Մեշուլամ Ռոթշիլդին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:  

Ըստ հրատարակության տեղեկության` րաբբի Ռոթշիլդի կազմակերպած սիգարետի անօրինական առեւտրային նախագիծը հաջող է գործել, այդ թվում` կեղծ ակցիզների ներմուծումը Չինաստանից:

Չհարկվող սիգարետները մեծ քանակությամբ գնվել են Վիրջինիա նահանգում: Նյու Յորքում դրանք իրացվել են Չայնաթաունի եւ այլ թաղամասերի փոքր խանութներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ