News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունն արձանագրել է մոտ 16 հազար  500 խախտում Երեւանում արագաչափերի եւ տեսասարքերի տեղադրումից հետո: Այդ թվում ինչպես արագության գերազանցման խախտումներ, այնպես էլ երթեւեկության, այլ կանոնների խախտումներ: Այս մասին այսօր` մարտի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում  ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այդ խախտումներից 13  հազար խախտումը ֆիքսված է որպես արագության գերազանցում, մնացածն այլ խախտումներ են: Նա նշեց, որ մարտի 1-ին եւ 2-ին արագաչափերը անջատված են եղել Արշակունյաց փողցի վրա եւ այդ օրերին բնականաբար չի ֆիքսվել արագության գերազանցումները: Սակայն այսօր գիշերը, ժամը 12-ից միացվել են արագաչափերը: Նա հավաստտացրեց, որ վարորդների կողմից  իրենց կազմակերպությանը դիմում բողոքներ չեն ստացել: Ըստ ավտովարորդի իրավունքների պաշտպանի, բողոքներ կան եւ շարունակվում են, որ փոստը շփոթում է որոշումները  եւ մի որոշում, որը, որ վարորդը չի կատարել, հասցեագրում են այլ քաղաքացիների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ