News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Երեւանում մեկնարկել է «Օրինաց երկիր» կուսակցության 10-րդ համագումարը: Համագումարին մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդթը, քաղաքական ուժերի եւ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

ՕԵԿ համագումարն ընթանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համագումարի 2 հազար 669 պատվիրակներից մասնակցում են 2 հազար 662-ը: 

Համագումարի ընթացքում նախատեսվում է փոխել ՕԵԿ զինանշանը եւ այն դարձնել Եվրամիության դրոշի գույներով եւ տեսքով: Փոփոխություններ են նախատեսված նաեւ կուսակցության կանոնադրության մեջ:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում հայտարարել է, թե ՕԵԿ-ը երբեք չի խաբել իր ընտրողներին, իսկ իրենք աջակցում են գործող կոալիցիային:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ