News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը` մարտի 5-ը, կնշվի «Մեծարենք մեր հերոսներին» խորագիրը կրող միջոցառումներով:

Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախատեսված է ՀՀ ՊՆ եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի, Երեւանի կայազորի զորմասերի անձնակազմի եւ հասարակայնության ներկայացուցիչների այցելությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակադրության ու հարգանքի տուրքի մատուցման արարողություն Վազգեն Սարգսյանի շիրմին, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանի փողոցում` Սպարապետի կիսանդրու մոտ: Կիրականացվի հիշատակի եւ ոգեկոչման արարողություն ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում:

Հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, Սպարապետի անունը կրող զորամասում:

Ծաղկեպսակադրության ու հարգանքի տուրքի մատուցման արարողություն տեղի կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Շուշի քաղաքում գտնվող Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ