News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող  «Աշտարակյան գինիներ»` «Գրեյթ Վելի» գործարանի աշխատակիցները եւ տնօրինությունը համաձայնության են եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը:

«Գյուղում այլեւս արտառոց իրավիճակ չկա, մարդիկ աշխատում են: Իսկ, եթե ամեն ինչ իր հունով է գնում, ուրեմն պարտքերը վճարել են: Աշխատակիցները աշխատանքից չեն ազատվել»,- ավելացրեց գյուղապետը:

Նախորդ շաբաթ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիաներ են կազմակերպել գործարանի մոտ: Աշխատակիցների դժգոհության պատճառը այն է, որ նրանք շուրջ 5 ամիս չեն ստացել իրենց աշխատավարձերը: Սակայն գործարանի սեփականատերերից` Տիգրան Արզաքանցյանի մայրը` Վարսենիկ Գրիգորյանը այդպես էլ հարկ չի համարել հանդիպել բողոքի մասնակիցների հետ:Այս մասին NEWS.am-ին ահազանգել էին գործարանի աշխատակիցները: Նրանք հավատացրել էին, որ պայքարելու են մինչեւ վերջ:

Նրանք նշել էին, որ առաջիկա օրերին, եթե պատասխան չստանան, իրենց դժգոհությունն են արտահայտելու նախագահական նստավայրում եւ կառավարության շենքի մոտ: Ի դեպ, աշխատակիցների պատմելով` աշխատավարձը տատանվում է  օրեկան 3-4 հազարի սահմաններում: Բողոքի մասնակիցները նաեւ սպառնում էին, որ եթե Վարսենիկ Գրիգորյանը իրենց ռեալ խոստումներ չտա իրենց բողոքի գործողությունները խոստացվածի պես  շարունակելու էին Երեւանում: NEWS.am-ին չհաջողվեց զրուցել Տիգրան Արզաքանցյանի հետ, քանի որ նա դեռ գտնվում է արտերկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ