News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի ինտերնետ պրովայդերները եւ բջջային ընկերությունները  կարգադրություն են ստացել արգելափակելու մուտքը 4 կայքեր` Facebook.com, Zvezda.ru, Tjknews.com, Maxala.org:

Ինչպես տեղեկացնում է BBC-ին, եղել է բանավոր կարգադրություն` կառավարությանը կից կապի ծառայության ղեկավար Բեգա Զուխուրովի անունից:

Նշվում է, որ երկրի ինտերնետ մատուցող եւ բջջային ընկերությունները  փաստացի կախված են կապի ծառայությունից, քանի որ պետական այդ մարմինն է տրամադրում բոլոր արտոնագրերը:

Հաղորդվում է, որ Zvezda.ru կայքի արգելափակման հնարավոր պատճառներից կարող է լինել Տաջիկստանի կառավարության նիստի մասին հրապարակումը, որի ժամանակ քննարկվել էր Իսլամական վերածնունդի կուսակցության գործունեությունը կասեցնելու հարցը: Ինչ վերաբերում է Facebook-ին, ապա այն Տաջիկստանի քաղաքացիների համար ազատ կարծիքի արտահայտման միակ հնարավորությունն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ