News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մազափունջը դարձել է  Էդվարդ Էլմորին ազատելու հիմնական իրեղեն ապացույցը, որը 30 տարի բանտում սպասում էր դատարանի վերջնական վճռին։

Էդվարդ Էլմորը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել մահապատժի տարեց կին Դորոթի Էդվարդսի սպանության մեջ, որի տանը նա աշխատել է։

Ամենասկզբից դատավորը կասկած  է հայտնել, որ Էդվարդսը մեղավոր է, եւ գործը մի քանի անգամ վերանայվել է։ Վերջիվերջո, մահապատիժը վերացրել են, բայց նրան այդպես էլ չեն ազատել։ Բայց այժմ այդ գործում նոր  իրեղեն ապացույց է հայտնվել, որի վրա, չգիտես ինչու, ոչ ոք 30 տարի ուշադրություն չէր դարձրել։

Փորձաքննության են ենթարկվել զոհի մարմնի վրա գտնված մազերը։  Ինչպես հաղորդվում է, մազափունջը պատկանել  է բաց գույնի մազեր ունեցող անհայտ անձին։ Մեղադրյալ Էլմորը  վառ արտահայտված մուգ գույնի մազեր ունի։ Այդ փաստը թույլ է տվել հասնել գործի եւս մեկ վերանայմանը, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ