News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարտի 4-ին, ժամը 16.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է  Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ եւ Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները: Դժվարանցանելի Է Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:Նշվում է նաեւ, որ  կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 4-ին, ժամը 08.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ