News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարտի 4-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 11.01-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Շարուրի փողոցի թիվ 24 շենքի 131-րդ բնակարանի բնակչուհի, 28-ամյա Գայանե Մովսիսյանը:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Նույն օրը, տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.02-ին սննդային թունավորման նախանշաններով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել Երեւանի Նոր Արեշ թաղամասի 45-րդ փողոցի թիվ 3 տան բնակիչներ` 41-ամյա Մարիա Վարսենիկյանը, 8-ամյա Վարազդատ եւ 2-ամյա Վաղինակ Մելքոնյանները:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Նույն օրը, «1-03» ծառայությունից տեղեկացրել են, որ ժամը 18.26-ին թունավորման նախանշաններով «Մալաթիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 40-ամյա Արմեն Կարապետյանը:

Բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ