News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Լատվիայի Յուրմալա քաղաքում, մարտի 1-7-ին, Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» (Youth In Action) ծրագրի շրջանակում տեղի է ունենում «Հին սերունդն ընդդեմ նոր սերնդի. ո՞րն ենք մենք» (Old Generation vs New Generation: which we are?) միջազգային սեմինարը: Հայաստանը ներկայացնում է Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA): Ծրագրին մասնակցում են Լատվիայի, Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի հասարակական կազմակերպությունների 28 ներկայացուցիչ: Ծրագրի համակարգող Ելենա Գայկեվիցան (Humana People to People in Latvia) կարծում է, որ նմանատիպ ծրագրերն օգնում են ներկայացնել եվրոպական տարբեր երկրերում տիրող իրավիճակն ու փորձի փոխանակման միջոցով միջսերնդային   հաղորդակցություն իրականացման համար հիմքեր ստեղծել: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ կարեւորելով ծրագրի արդիականությունը՝ նշում է, որ ավագ եւ երիտասարդ սերունդների միջեւ  խորացող անդունդը պետք է կամրջել երկխոսությամբ: Դրանով հնարավորություն կունենանք ավագ սերնդի փորձը հաղորդել երիտասարդ սերնդին, ստեղծել միջսերնդային հանդուրժողականության մթնոլորտ եւ առողջ սերնդափոխություն ողջ Եվրոպայում:

«Old Generation vs New Generation: which we are?» միջազգային սեմինարի ընթացքում քննարկվել են ընտանիքում եւ հասարակության մեջ արժեքների, ավանդույթների փոխանցման կարծրատիպերն ու հաղթահարման նորարարական մեթոդները: Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչը ներկայացրել է Սփյուռքում հայկական ավանդույթների պահպանման եւ եվրոպական հասարակության մեջ ինտեգրացիայի խնդիրները:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանն էլ ներկայացրել էլրատվամիջոցների ազդեցությունը հասարակական կարծիքի ձեւավորման վրա եւ տարբեր սերունդների կողմից տեղեկատվության ընկալման առանձնահատկությունները: Ծրագրի շրջանակներում մասնակիցները կպատրաստեն վերոհիշյալ թեմայով հոդվածներ ու տեսանյութեր, հարցազրույցներ կկազմակերպեն տեղացիների հետ:

Հայկական երիտասարդական ակումբների ներկայացուցիչները (Արամ Քոչարյանը, Ստեփան Ադամյանը, Նելլի Գիշյանը, Սեւակ Սեւանյանը, Անի Մուրադյան, Իրինա Հարությունովան) աշխատանքային տարբեր խմբերում մշակում են միջմշակութային, միջսերնդայնին հաղորդակցության ու երկխոսության մասին հեռանկարային ծրագրեր: 

Ժամանակակից աշխարհում ավագ եւ երիտասարդ սերունդների միջեւ անհանդուրժողականությունը գնալով խորանում է, մինչդեռ նրանց համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի անցնցում սերնդափոխություն իրականացնել քաղաքականության մեջ եւ կյանքի այլ բնագավառներում՝ վստահ են միջազգային սեմիարի մասնակիցները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ