News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպառողական էլեկտրոնիկայի արտադրության համաշխարհային առաջատար «Samsung Electronics» ընկերությունը Հայաստանում բջջային հեռախոսների խանութների ամենամեծ ցանցի`«MobileCentre»-ի հետ համատեղ ձեռնարկել է կանանց տոնին նվիրված ակցիա:

Մարտի 8-ին «MobileCentre» խանութների ցանցի հիմնադիր Արթուր Պետրոսյանը եւ Samsung Electronics»  ընկերության ներկայացուցիչ Աշոտ Բուդաղյանը այցելել են «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն», «Սուրբ Աստվածամայր» եւ «Մալաթիա» բժշկական կենտրոնների ծննդատներ եւ մարտի 8-ին ծննդաբերած բոլոր կանանց նվիրել են Samsung Galaxy Ace La Fleur սմարթֆոններ:

Արթուր Պետրոսյանը իր խոսքում նշել է, որ ժամանակի սղության պատճառով նրանք այցելում են միայն վերը նշված ծննդատները:

Սակայն նվերներ կստանան մարտի 8-ին «Շենգավիթ», «Գրիգոր Նարեկացի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Քանաքեռ-Զեյթուն», «Սեբաստիա», «Էրեբունի» բժշկական կենտրոնների ծննդատներում, ինչպես նաեւ «Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոն»-ում եւ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ»-ում ծնված բոլոր երեխաների մայրերը: Նրանց կհանձնվեն վկայականներ, որոնք երեխաների ծննդյան վկայականների հետ միասին կարող են ներկայացնել Mobile Centre -ի Թումանյան 27 հասցեում գտնվող խանութ-սրահ եւ նույնպես ստանալ նվեր` Galaxy Ace La Fleur սմարթֆոն:

Արթուր Պետրոսյանն ու Աշոտ Բուդաղյանը խոստացան, որ 2012թ.-ին վերոնշյալ ֆիրմաների կողմից անակնկալներ դեռ շարունակվելու են: Այս տարվա ընթացքում ընկերությունների սպառողներին սպասվում են բազմաթիվ նորություններ, ակցիաներ եւ նվերներ:

«MobileCentre»-ի եւ «Samsung Electronics»-ի ներկայացուցիչները նորածիններին եւ նրանց ծնողներին մաղթեցին առողջություն, բարեկեցություն եւ բազմաթիվ երջանիկ գարուններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ