News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լոռիի մարզի Դարպաս գյուղում չգործող գործարաններից մեկում, այսօր` մարտի 8-ին, խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հրդեհը, նախնական տեղեկություններով, բռնկվել է սիգարետի մնացորդից, որը նետել են քսայուղերով լի տարայի մեջ, որն էլ բռնկվել է, առաջացնելով հրդեհ:

Գործարանի դարպասների մոտ ինչ-որ երիտասարդներ խոչընդոտել են NEWS.am-ի թղթակցի աշխատանքը, արգելելով դարպասներից ներս մտնել, պատճառաբանելով, թե որեւէ հրդեհ չկա, մինչդեռ մեկ մետր այն կողմ աշխատել է երկու հրշեջ մարտական հաշվարկ: Գործարանի տարածքում եւս անհայտ անձինք մոտեցել են լրագրողին ու փորձել քաշքշելով հեռացնել տարածքից, այնուհետ ինչ-որ անձ է մոտեցել թղթակցին ու թուլատրել կատարել իր մասնագիտական օրինական աշխատանքը:

Դարպաս գյուղի բնակիչները պատմել են, որ գործարանում մարտկոցներ են արտադրում, մի մասի փոխանցմամբ էլ` պոլիէթիլենային տոպրակներ:

Հրդեհը մարելու համար դեպքի վայրում աշխատել է երկու մարտական հաշվարկ` Վանաձորի հրշեջ փրկարարների կողմից:

Հրդեհը մարելու համար դեպքի վայրում աշխատում է երկու մարտական հաշվարկ Վանաձորի հրշեջ փրկարարների կողմից:

Հրդեհը մեկուսացվել է 17:55-ին:Մարվել` 18:29-ին: Այրվել է արտադրությունում գտնվող փայտա միջնապատերի 48քմ մակերեսով հատվածը, յուղի պլաստմասե տարաներ, ինչպես նաեւ էլեկտրական մարտկոցների իրաններ:

Էդվարդ Արզումանյան


Լուսանկարները` հեղինակի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ