News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

80 տարեկան հասակում սրտամկանի կաթվածից մահացել է ճանաչված սերբ գրող, պոետ, թարգմանիչ եւ սերբական գրականության պատմաբան Միլոռադ Պավիչը: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:

Պավիչը ծնվել է 1929թ. հոկտեմբերի 15-ին Բելգրադում, քանդակագործի եւ փիլիսոփայության դասախոսի ընտանիքում: 1949-53թ.թ. նա սովորել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ավելի ուշ ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում գրականության պատմության ոլորտում՝ Զագրեբի համալսարանում:

Պավիչին համաշխարհային հռչակ բերեց «Խազարական բառարան» վեպը՝ հրապարակված 1984թ: Այդ վեպը, որ մի քանի հեղինակավոր գրական մրցանակների է արժանացել, թարգմանված ավելի քան 20 լեզուներով: Պավիչի գրչին են պատկանում նաեւ այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Թեյով նկարված բնապատկերը» (1988թ.), վեպ, որ գրված էր խաչբառի տեսքով եւ կարելի էր կարդալ եւ հորիզոնական, եւ ուղղահայաց, «Քամու ներսի կողմը՝ վեպ Գերոյի եւ Լեանդրեյի մասին» (1991թ.), «Վերջին սերը Կոստանդնուպոլսում, ձեռնարկ գուշակության համար» (1994թ.), որտեղ հերոսների ճակատագիրը կախված է խաղաքարտերի բաժանումից:

Պավիչը նաեւ 17-19-րդ դարերի սերբական գրականության մեծ գիտակ էր, բարոկկոյի եւ սիմվոլիզմի մասնագետ, նաեւ դասական ռուսական ստեղծագործությունների, այդ թվում՝ Պուշկինի լավագույն թարգմանիչներից մեկը:

Բացի ռուսերենից, Միլոռադ Պավիչը տիրապետում էր գերմաներենին, ֆրանսերենին, մի քանի հին լեզուների: Նա որոշ ժամանակ դասավանդել է տարբեր համալսարաններում, Փարիզի Սորբոնում, Վիեննայում, Ֆրայբուրգում, Բելգրադում: 1991թ. Պավիչն ընդգրկվեց սերբական ակադեմիայի կազմում, 2004թ. առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ