Թուրքիայում «խոզի գրիպից» մահացածների ընդհանուր թիվը հասել է 195-ի։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին երկու օրերին Թուրքիայում այս տեսակի գրիպից մահացել 34 մարդ։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայում «խոզի գրիպի» վարակը տարածվել է տարբեր ոլորտների հաստատություններում։
«Էրգենեկոնի» գործով անցնող կասկածյալներին պահող բանտի հսկիչներից մոտ 50 հոգի վարակվել էին «խոզի գրիպով»։
«Խոզի գրիպով» էին վարակվել թուրքական հայտնի ֆուտբոլային ակումբների խաղացողները։
Թուրքական Hurriyet, Milliyet, Sabah թերթերի լրագրողների մոտ նույնպես ախտորոշվել էր «խոզի գրիպ»։
Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել էր, որ իր երկու երեխաները նույնպես վարակվել են «խոզի գրիպով»։