News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի արտգործնախարարությունը 1,2 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել «Armenia Tree Project» նախագծին, որը 18  տարի շարունակ ջանքեր է գործադրում Հայաստանում անտառտնկման աշխատանքների, էկոլգիական կրթության  եւ կայուն զարգացման միջոցով անտառները վարականգնելու համար, հաղորդում է «The Environment News Service» կայքը:

1994 թ-ից  Երեւանում եւ Մասաչուսեթսում հիմնադրված այդ ոչ առեւտրային կազմակերպությունը պայքարում է կենսաբազմազանության ամայացման դեմ: Տնկվել է ավելի քան  3,5 մլն ծառ եւ ստեղծվել են հարյուրավոր աշխատատեղեր` սեզոնային աշխատանքներ իրականացնելու ժամանակ:

Նորվեգիայից ստացված միջոցները մասնակիորեն կաջակցեն Հայաստանի գյուղական եւ քաղաքային վայրերում ծառատնկմաը, կընդլայնեն երկրի հյուսիսում անտառվերականգնման աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ