News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Մի շարք ֆրանսահայեր, որոնց շարքում են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը, պրոդյուսերներ Լեւոն Սայանն ու Ալեն Թերզյանը,  հայտարարություն են տարածել առաջիկա նախագահական ընտրություններում նախագահ Նիրկոլա Սարկոզի թեկնածությունը պաշտպանելու մասին:

«Nouvelles d`Arménie»-ում հրապարկված  հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մենք` ֆրանսահայերս, ներգրավված լինելով հասարակական կյանքում եւ գիտակցելով մեր իրավունքներն ու պարտականությունները,  ապրիլի 22-ի եւ մայիսի 6 –ի նախագահական ընտրություններում ցանկանում ենք սատարել Նիկոլա Սարկոզիին:

Մենք ժառանգներն ենք 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի, որը իրագործվել է երիտթուրքերի կողմից եւ մինչ օրս աննախադեպ պետական ժխտողականության առարկա է: Ուստի մենք ցանկանում ենք հաստատել մեր անկեղծ երախտագիտությունը երկրի նախագահին` ժխտողականության դեմ պայքարում նրա անփոփոխ նվիրվածության համար:

Մենք երախտապարտ ենք Նիկոլա Սարկոզիին` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին անակնկալ եւ հավաքական օրենքի ընդունման վճռականության համար: Սահմանադրական խորհրդի  որոշումից  եւ նրա առաջացրած հսկայական հիասթափությունից հետո մենք ողջունում ենք Սարկոզիի`  կառավարության աջակցությամբ նոր օրինագիծ պատրաստելու եւ այն  խորհրդարանի հաջորդ նստաշրջանի սկզբին ընդունելու որոշումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ