News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հոլիվուդյան հռչակավոր դերասան Ջորջ Քլունին ազատվել է`  ոստիկանությունում մի քանի ժամ անցկացնելուց եւ 100 դոլարի չափով տուգանք վճարելուց հետո:

Լրագրողների հետ զրույցում դերասանը հայտնել է, որ դա իր կյանքում առաջին ձերբակալությունն էր, եւ հույս է հայտնել, որ վերջինը կլինի, հայտնում է Associated Press-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ջորջ Քլունին մարտի 16-ին ձերբակալվել էր ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում Սուդանի դեսպանատան մոտ` բողոքի ակցիայի ժամանակ: 

Ակցիայի մասնակիցները բողոքում էին Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրի դեմ, որին մեղադրում էին երկրում հումանիտար ճգնաժամ ստեղծելու  եւ երկրի հարավային տարածքների բնակիչներին մթերքների առաքումը մերժելու մեջ:

Քլունիի հետ ձերբակալվել էին նաեւ նրա հայրը` Նիք Քլունին, կոնգրեսական Ջիմ Մորանը եւ NAACP-ի նախագահ Բենջամին Ջելոսը:  Ձերբակալման պատճառ է դարձել բողոքողների կողմից դեսպանատան մոտի ոստիկանական ցանկապատն անցնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ