News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ձերբակալվել են Նուեւո Լեոպո նահանգի Ապոդաքա քաղաքի մեքսիկական բանտի ավելի քան 20 աշխատակիցներ` առավել վտանգավոր հանցագործների զանգվածային փախուստին աջակցելու  կասկածանքով: Ձերբակալվածների շարքում են  հաստատության նախկին ղեկավարը եւ նրա տեղակալը, անվտանգության ծառայության նախկին ղեկավարը, ինչպես նաեւ 18 հսկիչներ:  

Ըստ քննիչների` փախուստին անմասն են եղել 34 աշխատակիցներից միայն 13-ը, հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ փետրվարի կեսին բանտարկյալները հսկիչներին շեղելու համար զանգվածային կռիվ էին սարքել, որի ընթացքում սպանվել էր 44 մարդ:  Գործածվել էին ինքնաշեն դանակներ, քարեր, փայտեր եւ մահակներ:

Միայն հետո, երբ արյունահեղությունը հաջողվել է դադարեցնել, պարզվել է, որ 29 վտանգավոր հանցագորներ օգտվել են խառնաշփոթից եւ «աղմուկի տակ» փախել: Փախստականների մեջ եղել են տեղական հանցախմբի երկու առաջնորդ` մեքսիկական   «քրեական հեղինակություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ