News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բոլիվիացի դատավորը խոստովանել է, որ նախքան բարդ որոշում կայացնելը խորհուրդ է հարցնում կոկայի տերեւներից:

Դատավոր Գուալբերտո Կուսին ազգությամբ  այմար է, եւ նա ընդամենը հետեւում է ավանդույթին: Դատավորը հստակեցրել է, որ հոգեւոր առաջնորդություն է ստանում տերեւներից, բայց դատավճիռներ կայացնելիս այդ միջոցի վրա չի հիմնվում: Կուսին հավելել է, որ կոկան օգնում է հաղորդակցվել կենդանիների, լեռների եւ գետերի հետ, հաղորդում է BBC-ն:

Դատավորն իր խոստովանությունից հետո կոշտ քննադատության է ենթարկվել, բայց չի պատրաստվում հրաժարական տալ նման ինքնաբացահայտումից հետո:

Հարկ է նշել, որ կոկայի տերեւների ակտիվ պաշտպանը եւ այն աճեցնելու ու բնական տեսքով կիրառելու կողմնակից է նաեւ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը: Ճիշտ է, նա կտրականապես դեմ է կոկաինի  արտադրությանը:

Անդի հնագույն ժողովուրդները կոկայի տերեւները  հազարամյակներ ի վեր կիրառում են իբրեւ թեթեւ գրգռիչ միջոց, դեղամիջոց, ինչպես նաեւ կրոնական ավանդական ծիսակարգերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ