News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, մարտի 16-ին, գողություն կատարելու համար, բերման էին ենթարկել Հ. Առաքելյանին, Ռ. Բարսեղյանին եւ Կ. Սիմոնյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք 2009 թ. հոկտեմբերին Սիսակյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում գտնվող խանութի պատուհանը կոտրելով՝ գողացել են մոնիտոր, 70 տուփ ծխախոտ եւ 3 օծանելիք` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Տուժողը գողության մասին ոստիկանություն չէր դիմել:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ