News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով համանախագահների հայտարարություններում բեկում չկա, այն ընդամենը ամեն լավագույնի ցանկություն է` ընդդեմ ամեն վատի: Այս մասին «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Էֆեկտիվ քաղաքականության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Տանաեւը` հավելելով, որ այդ ամենով հանդերձ հակամարտությունն ինքը չի աճում:

«Ես չէի ասի, որ հակամարտությունն աճել է, դա այպես չէ: Իրոք, որոշակի հայտարարություններ գոյություն ունեն: Իրոք, Ադրբեջանում շատ հստակ եւ միանշանակ հասարակական կարծիք կա Ղարաբաղի կարգավիճակի եւ ապագայի վերաբերյալ: Եվ Հայաստանում, եւ Լեռնային Ղարաբաղում միանգամայն հակադիր կարծիք կա Ղարաբաղի կարգավիճակի եւ ապագայի վերաբերյալ», - նշել է Տանաեւը` հակամարտության կարգավորման ներկա փուլն անվանելով «բավական տհաճ փուլ»:

«Դա պայմանավորված է նրանով, որ այնտեղ մշտապես ինչ-որ բան է տեղի ունենում: Թեեւ առանձնապես տեսանելի առաջընթաց չկա: Առաջընթացի ճանապարհը մեկն է`  բանակցությունները: Այդ պատճառով ընթացիկ պահին ԵԱՀԿ-ի հիմնական դերը  եւ առաքելությունը նրանում է, որ կողմերը շարունակեն երկխոսությունը, շփման եզրեր գտնեն, փոխադարձ ընդունելի գոնե ինչ-որ որոշումներ կայացնեն` փոքր, աննշան, որոնք բեկման տպավորություն չեն ստեղծում, բայց շատ կարեւոր են, քանի որ մեծացնում են փոխըմբռնումը եւ աստիճանաբար վերացնում անվստահությունը: Բանակցությունների երկար ճանապարհ:  Այլ ճանապարհ չկա», - եզրակացրել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ