News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բելառուսի Գարագույն դատարանը որոշել է ոչնչացնել 2011թ. ապրիլի 11-ին Մինսկի մետրոյում կատարված ահաբեկչության գործով հանցանշանները, հաղորդում են բելառուսական ընդդիմադիր լրատվամիջոցները: Բլոգերներն արդեն կարծիք են հայտնել, որ երկրի իշխանությունները «ձեռնարկում են բոլոր քայլերը, որպեսզի շարքային քաղաքացիների մոտ դատավճռի արդարության նկատմամբ կասկածներ ծագեն»:

Հիշեցնենք, որ այդ ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող Վլադիսլավ Կովալեւի ու Դմիտրի Կոնովալովի նկատմամբ դատարանը մահապատժի դատավճիռ էր կայացրել: Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ Կովալեւի նկատմամբ դատավճիռն ի կատար է ածվել, Կոնովալովի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Հանցանշանների ոչնչացումը, ըստ իրավաբանների, նշանակում է, որ հետագայում այդ գործը հնարավոր չի լինի վերանայել:

Մետրոյում պայթյունի արդյունքում զոհվել էր 15, վիրավորվել` 200 մարդ: Ընդամենը երկու օր անց երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե  գործը տաք հետքերով բացահայտվել է: Սակայն ահաբեկչության արդյունքում զոհվածների հարազատները եւ իրավապաշտպանները կասկած էին հայտնել դատավճռի հիմնավորված լինելու վերաբերյալ:

Հատուկ նշանակության բրիգադի նախկին հրամանատար, պաշտոնաթող գնդապետ Վլադիմիր Բորոդաչը  առաջ էր քաշել իր վարկածը, ըստ որի  ահաբեկչության ետեւում կարող են կանգնած լինել բելառուսական հատուկ ծառայությունները` Լուկաշենկոյի որդու` Վիկտորի ղեկավարությամբ:

Բելառուսական իրավապաշտպանները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ` խնդրելով  չպատժել Կոնովալեւին եւ Կովալեւին: Նույն խնդրանքով Լուկաշենկոյին էին դիմել նաեւ եվրոպացի իրավապաշտպանները, սակայն Լուկաշենկոն մերժել էր նրանց խնդրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ