News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայում այսօր տեղի կունենա Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստը: ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն եվրասիական տարածքում հետագա ներգրավման հարցերը, հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը: 

«Կայանալիք հանդիպումը մեծ նշանակություն ունի եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա ընթացքի համար: Սպասվում է, որ անդամ երկրների ղեկավարները կընդունեն որոշում, որը կճշգրտի տարածաշրջանային   ինտեգրման ապագա գործընթացների սահմանները», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կայանալիք հանդիպման ընթացքում ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների ղեկավարները որոշում կընդունեն պայմանագրի նախագծի հիմքային սկզբունքների վերաբերյալ, որը նախատեսում է ԵվրԱզԷՍ-ի փոխակերպումը ինտեգրացիոն նոր միավորման:  

Նիստին կմասնակցեն ԵվրԱզԷՍ-ի անդամ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի ղեկավարները:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանըեւս կմասնակցի նիստին: Հայաստանը մասնակցում է որպես դիտորդ երկիր, այնպես, ինչպես Մոլդովան եւ Ուկրաինան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ