News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, մարտի 18-ին, ամփոփվել են Ազգային կինոյի «Հայակ» առաջին մրցանակաբաշխության արդյունքները: «Հայակ» կինոմրցանակաբաշխությունն այլեւս իրողություն է հայկական կինոպատմության մեջ: Առաջին «Հայակները» շնորհվել են հետանկախության շրջանում ստեղծված հայկական լավագույն ֆիլմերին եւ դրանց հեղինակներին:

Ազգային կինոմրցանակաբաշխության հիմնադիրներն են` Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը, ` «Օրանժ Արմենիա» ընկերությունը եւ  Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Մրցույթի ժյուրին գլխավորում էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Հայկական կիոյում ունեցած  ավանդի համար «Հայակ» մրցանակ շնորհվել է Արտավազդ Փելեշյանին, Սոս Սարգսյանին, Լեւոն Աթոյանցին, Արման Մանարյանին եւ Ալբերտ Մկրտչյանին: Հատուկ մրցանակ տրվեց «Օրանժ» ընկերությանը:

Լավագույն դեբյուտ անվանակարգում մրցանակ է ստացել Հովհաննես Գալստյանը («Խճճված զուգահեռներ»): «Լավագույն անիմացիոն ֆիլմ» ճանաչվեց Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները,  «Լավագույն վավերագրական ֆիլմ» ` Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերիցը»: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»  անվանակարգում մրցանակը շնորհվեց Գագիկ Հարությունյանին` «Յարխուշտայի» համար, իսկ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում` Յուրի Հարությունյանին ( «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ): «Լավագույն նկարիչ» անվանակարգում մրցանակը շնորհվեց  Վարդան Սեդրակյանին:

«Լավագույն դերասան» ճանաչվեց Միքայել Պողոսյանը ( «Երեւան ջան» ), իսկ «լավագույն դերասանուհի»` Աննա Էլբակյանը ( «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ): «Լավագույն սցենարիստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց  «Որտե՞ղ էիր, մարդ աստծոն» ֆիլմի սցենարի հեղինակներին` Առնոլդ Աղաբաբովին եւ Զորայր Խալափյանին: «Լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակ տրվեց Վահագն Տեր-Հակոբյանին («Վավերագրողը»), իսկ «Լավագույն  ռեժիսոր» ճանաչվեց Հարություն Խաչատրյանը («Սահման»): Ժյուրին «Լավագույն խաղարկային ֆիլմն» անվանակարգում մրցանակը  շնորհեց Վիգեն Չալդրանյանին («Ձայն բարբառոյ»):

Տպել
Ամենաշատ