News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի ուղերձը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին, որում նա շնորհավորել էր վերջինիս նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, երկու երկրների միջեւ «բանակցությունների սկիզբն» է: Նման տեսակետ է արտահայտել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձե:

«Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրությցում նա նշել է, որ Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը  «իմաստուն է վարվել»` հղելով այդ ուղերձը, որում նաեւ ասվում էր, որ Վրաստանը չի հաշտվում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորստի հետ: Վրաստանի նախկին նախագահի խոսքով` այդ  ուղերձին «անպայման կհաջորդի երկու երկրների դիվանագետների հանդիպումը»:

Էդուարդ Շեւարդնաձեն մյուս փուլում «հնարավոր» է համարում նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը, սակայն վրացական կողմից, հնարավոր է, ներկայիս նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չլինի: Նրա խոսքով` շատ բան է կախված Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից, եւ եթե իշխանության գա ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլին, ապա նրա համար շատ ավելի հեշտ կլինի Ռուսաստանի հետ կապեր հաստատելը, բանակցություններ սկսելը, արդյունքի հասնելը»:  «Գլխավորը առանց նախապայմանների բանակցություններ սկսելն է», - ասել է նա, գրում է «Վզգլյադ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ