News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Օմսկի Դոստոեւսկիի անվան պետհամալսարանի քիմիական ֆակուլտետի 19-ամյա  ուսանող Իգոր Չ.-ն կյանքին վերջ է տվել հենց լսարանում` համակուրսեցիների աչքի առջեւ:

Նախքան այդ նա սոցիալական ցանցում երկտող եւ  իր գերեզմանաքարի լուսանկարն է տեղադրել: Սննդային ներկ կուլ տալով, նա, ասես ոչինչ էլ չի եղել, գնացել է դասախոսության: Այնտեղ նա վատ է զգացել եւ լսարանում կորցրել գիտակցությունը:

Համակուրսեցիները Life News-ին պատմել են, որ խմբի տղաները ցնցել են նրան, փորձել են ուշքի բերել: Հետո շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց:

Իր երկտողում տղան գրել է. «Մարմինը, ինչպես նաեւ սոցիումը, մեզ պարտադրում են իրենց ընկալումը, իրենց նպատակները եւ մտածելակերպը: Մենք վերածվում ենք հսկայական օրգանիզմի անխոհեմ բջջի, զուրկ անհատականությունից: Ինքնապահպանման բնազդը մարդկային մարմնի ուժեղագույն բնազդներից է, եւ այն հաղթահարելը գրեթե հերոսություն է: Երբ ես մեռնեմ, ինչպես հայտնի գրքում Պոնտացի Պիղատոսին ասում էր Վարպետը, ազատ կլինեմ, ԱԶԱՏ»:

Նշվում է, որ Իգոր Չ-ն ֆակուլտետի ամենալավ ուսանողներից է եղել: Իգորի ընկերները պատմել են, որ նա դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով եւ համառուսական օլիմպիադաների բազմակի մրցանակակիր էր եղել:

Թե ինչն է ստիպել ուսման մեջ առաջատար երիտասարդին ինքնասպան լինել, կպարզեն քննիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ