News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, ով հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից, եղել է կուսակցության համամասնական ընտրացուցակի 10-րդ հորիզոնականում, բայց հրաժարվել է պայքարից: Այս մասին, այսօր` մարտի 19-ին, մամուլի ասուլիսում նշեց ինքը` Կարինե Հակոբյանը, հավելելով, որ ինքը դեմ է եղել ցուցակի կազմման սկզբունքին:

Նա նշեց, որ «Ժառանգության» համամասնական ցուցակը շատերի համար է  անակնկալ եղել, հավելելով, որ Լարիսա Ալավերդյանը վարչության նիստի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է ե’ւ մեծամասնական ե’ւ համամասնական ընտրապայքարից: Նա չբացատրեց, բայց կարծում է, որ բոլորի համար պատճառները հայտնի են: Կարծում եմ, որ նրա կայացրած որոշման մեջ ցուցակի կազմումը դեր է ունեցել: Բայց սիմվոլիկ համաձայնել է լինել ցուցակի 41-րդ հորիզոնականում, ինչը ինքնին նշանակում է, որ ընտրապայքարից դուրս է»:

Կարինե Հակոբյանը նաեւ հավաստիացրեց, որ մինչեւ վերջին պահը վարչության անդամները ծանոթ չեն եղել ցուցակին, որոշումը կայացրել  են Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր մի քանի խորհրդականները: Կարինե Հակոբյանի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանն, իր էությամբ, առաջնորդ է եւ նրա խոսքը թե ցուցակի, թե դաշինքի կազմման հարցում եղել է վերջնական:

«Ժառանգությունը» լքած Կարինե Հակոբյանը առաջիկայում չի պատրաստվում որեւէ կուսակցության անդամակցել, քանի որ իրեն ավելի շատ հասարակական գործիչ է համարում, թեեւ չբացառեց նման զարգացումը, նշելով, որ եթե առաջիկայում նոր ուժեր հայտնվեն եւ գաղափարներով մոտ լինեն, միգուցե անդամակցի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ