News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Քազլըչեշմե թաղամասում քրդերի կողմից իրականացվող Նովրուզի տոնակատարության ժամանակ ոստիկանների կողմից կիրառած արցունքաբեր գազի հետեւանքով մահացել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Ստամբուլի Առնավութքյոյի շրջանի ղեկավար Հաջը Զենգինը։

«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքը Twitter-ի միջոցով հայտնել է, թե 4 երեխաների հայր Հաջը Զենգինը մահացել է ոստիկանների իրականացրած գործողությունների հետեւանքով։

Նշվում է, որ մահացած քուրդ գործիչն ունեցել է շնչառական ուղիների հետ կապված խնդիրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ