News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով գտնվում է Մոսկվայում, հանդիպել է Ռուսաստանի դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` նշելով, որ հանդիպումը կայացել է մարտի 15-ին` Մոսկվայի Սպիտակ տանը:

Ինչ վերաբերում է Քոչարյանի եւ Պուտինի միջեւ կայացած զրույցի բովանդակությանը, ապա Սողոմոնյանը նշել է, որ դրա մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ հանդիպումը տեղի է ունեցել դեմ առ դեմ: «Չգիտեմ, թե էլեկտրոնային լրատվամիջոցները որտեղից տեղեկություններ ունեն զրույցի բովանդակության մասին, քանի որ հանդիպումը տեղի է ունեցել առանձին, եւ անձամբ ես որեւէ տեղեկություն չունեմ քննարկումների թեմայի մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ