News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը «մեսիջ» չէր պարունակում ՀՀԿ-ի հասցեին: Այդ մասին, այսօր` մարտի 19-ին, հայտարարել է ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի եւ Վարդան Օսկանյանի ելույթները ԲՀԿ-ի նստաշրջանում, որոնցում քննադատվում է կառավարության տնտեսական քաղաքականությունը:

Զաքարյանի խոսքով, ՀՀԿ-ի քաղաքական առաջնորդները, այդ թվում կոալիցիոնները, որոնք եւս պատասխանատու են իշխանության եւ չլուծված սոցիալական եւ քաղաքական խնդիրների համար, բարձրացնում են դեռեւս չլուծված հարցեր: «Ես համոզված եմ, որ դա քննադատություն չէ ինչ-որ մեկի հասցեին: Դա քաղաքական ուժերի բնական պայքար է, երկխոսություն նրանց միջեւ եւ հասարակության հետ: Ես համոզված եմ, որ ելույթը կոնկրետ մեզ հասցեագրված չէր: ԲՀԿ-ի ղեկավարութունը գիտակցում է, որ կուսակցությունը իշխող կոալիցիայի մի մասն է, եւ հետեւաբար, չի կարող չկիսել պատասխանատվությունը»:

Զաքարյանը նաեւ նշել է, որ կոալիցիոն ուժերի համագործակցությունը վերջին տարիների ընթացքում արդյունավետ է եղել. «Նման համագործակցությունը չի կարող չլինել դրական կամ փոխշահավետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ