News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում, քննարկելով ԼՂՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժնից ստացած նյութերը, հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով  /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/:

Ըստ քրգործի նյութերի` ԼՂՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի հերթապահ մասի վարորդ, ոստիկանության ավագ սերժանտ Արսեն Մինասյանը ծառայությունում ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու նպատակով, 2011թ. հունիս-հուլիս ամիսներին Ասկերանի շրջանի բնակիչներ Դավիթ Գրիգորյանի եւ Արմեն Գեւորգյանի միջոցով  ՀՀ Աբովյան քաղաքի «Գրիգոր Նարեկացի» ոչ պետական համալսարանի նախկին ռեկտոր Իսաբեկ Ալեքսանյանից, առանց կրթություն ստանալու, 500. 000 դրամով ձեռք է բերել նշված համալսարանի AR N 000443 համարի, ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորմամբ, նախազորակոչային մասնագիտությամբ կեղծ դիպլոմը, որն օգտագործելով, 2011թ. դեկտեմբեր ամսին ներկայացրել է ԼՂՀ ոստիկանության կադրերի բաժին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ