News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, մարտի 16-ին, տեղի է ունեցել հանդիպում Երեւանի պետական համալսարանի ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերության նախագահների եւ  Ճեմարանի ուսանողների միջեւ:

Հանդիպման ընթացքում երկու կրթական հաստատությունների ուսանողները քննարկել են համագործակցության մի շարք ծրագրեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել հոգեւոր-ազգային կյանքի խնդիրներին վերաբերող բանավեճեր ու գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղեր եւ մրցույթներ: ԲՈՒՀ-երի ուսանողները պարբերաբար կայցելեն նաեւ մանկատներ եւ ծերանոցներ, կմասնակցեն ուխտագնացությունների դեպի տարբեր սրբավայրեր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ