News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կոկա-կոլայի բաղադրության մեջ մտնող «կարամել» գունանյութը եղել է, կա եւ կլինի անվտանգ բաղադրիչ: Այդ մասին նշված է «Կոկա Կոլա» ընկերության այսօր` մարտի 19-ին տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունը նշել է, որ կարամելը սննդային ամենահին բնական նյութերից է. այն լայնորեն օգտագործվում է ըմպելիքներում եւ տարբեր սննդատեսակներում, այդ թվում` թխվածքներում, հացում, հացամթերքում, նախաճաշի շիլաներում, շոկոլադներում, հրուշակեղենում, դեսերտային խառնուրդներում, պաղպաղակներում, սոուսներում, երշիկեղենում, քաղցրեղենում, ալկոհոլային ըմպելիքներում եւ քացախում:

Միեւնույն ժամանակ` «Կոկա Կոլա» ընկերությունն անհամաձայնություն է հայտնել Կալիֆորնիա նահանգի այն որոշման հետ, ըստ որի 4-MEI  պարունակող որոշակի սննդամթերքների վրա անհրաժեշտ է նախազգուշական մակնշում կատարել:

Հիշեցնենք, որ Ամերիկյան «Գիտության նվաճումները հասարակության օգտին կիրառման  կենտրոն» (CSPI)  կազմակերպության մասնագետները դիմել են ԱՄՆ-ի վերահսկիչ մարմիններին`  սննդի արդյունաբերության մեջ կիրառվող ներկանյութերը ճանաչվել որպես քաղցկեղածին եւ արգելել դրանք: Մասնավորապես` նրանք ուշադրություն էին դարձրել կոկա կոլայի բաղադրության վրա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ