News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սերժանտ Ռոբերտ Բեյլսը, որը կասկածվում է 16 խաղաղ աֆղանցիների սպանության մեջ, չի հիշում, թե ինչպես է դա արել: Նա հիշում է երեկոյի սկիզբը, եւ հիշում է արդեն կոտորածից հետո կատարված դեպքերը, իսկ թե ինչպես է իրականացվել բուն կոտորածը, այդ ամենը ջնջվել է սերժանտի հիշողությունից: Բեյլսի հիշողության կորստի մասին պատմել է նրա փաստաբան Ջոն Բրաունը CBS News-ի հետ հարցազրույցում:

Փաստաբանը նաեւ հաստատել է, որ հանցագործության բարդության հետ կապված, Բեյլսին կարող է մահապատիժ սպառնալ: Կատարվածի պատճառ Բրաունը համարում է սթրեսը, որին զինծառայողները ենթարկվում են Աֆղանստանում: Փաստաբանը զարմանք է հայտնել, որ Իրաքում գանգուղեղային վնասվածք ստացած զինվորը նորից ուղարկվել է թեժ կետ: Ըստ փաստաբանի` Բեյսլը չի ցանկացել նորից ծառայել թեժ կետում, սակայն, բնականաբար, նրան ոչ ոք չի հարցրել:  «Կառավարությունը պատերազմի մեղքը  թողած` փորձում է պատահարը բացատրել մեղադրյալի անձնական խնդիրներով», - նշել է իրավաբանը, հայտնում է utro.ru-ն: 

Մարտի 11-ի գիշերն ԱՄՆ-ի զինծառայողը կրակ էր բացել  Քանդահար նահանգի գյուղերից մեկի խաղաղ բնակիչների վրա` սպանելով 16 մարդկանց, այդ թվում 9  երեխաների: Ինչպես հայտնվում է, նա ինքնագլուխ էր դուրս եկել, եւ զորամաս վերադառնալուց անմիջապես հետո նրան ձերբակալել էին: Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ սերժանտ Բեյլսը գործել է սթրեսի, անձնական խնդիրների եւ ալկոհոլի  ազդեցության տակ:

Մինչդեռ, աֆղանական իշխանությունները կասկած են հայտնում կատարվածի պաշտոնական վարկածի վերաբերյալ: Ըստ ականատեսների վկայությունների, որոնք նրանց հաջողվել է հավաքել, հրաձգությունը կազմակերպել են ոչ թե մեկ, այլ մի քանի զինվորներ:  Այդ թաղամասում խաղաղ բնակիչների հրաձգությունից մի փոքր առաջ` ամերիկյան զրահապատ մեքենա է պայթել: Ըստ աֆղանական կողմի` այդպիսով ԱՄՆ-ի զինվորականները որոշել են վրեժ լուծել իրենց ծառայակիցների մահվան համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ