News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում անց են կացվում Թուլուզի հրեական դպրեցում րաբիին եւ երեք երեխաներին սպանած հանցագործի որոնման համազգային գործողություններ:

Իրավապահները կարծում են, որ այդ մարդը կապ ունի ավելի վաղ իրագործված երկու այլ հանցագործությունների հետ, ինչի արդյունքում Հյուսիսային Աֆրիկայից երեք զինծառայող էր զոհվել: Բոլոր երեք հարձակումների ընթացքում միեւնույն զենքն է օգտագործվել եւ սեւ սկուտերը, որը համարվում է առեւանգված:

Քննիչները երկու գլխավոր վարկած են մշակում. Նրանցից մեկի համաձայն`  սպանություններն իրականացրել են իսլամականները, մյուսով` ուլտրաաջ ծայրահեղականը: Հնարավոր է,  նա նեոնացիստ է, նախկին զինվորական, քրեական անցյալով մարդ, որն ատում է ցանկացած ազգային փոքրամասնություն, լինեն դրանք հրեաներ թե մահմեդականներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բոլոր հոգեւոր դպրոցները վերցվել են խիստ հսկողության ներքո` ներառյալ բոլոր հրեական եւ մահմեդական հաստատությունները: Ֆրանսիայի հարավարեւմտյան թաղամասերում նախագահի կարգադրությամբ մտցվել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր աստիճանի ռեժիմ: Մարտի 20-ի առավոտյան 11:00-ին Ֆրանսիայի բոլոր դպրոցներում մեկ րոպե լռություն կպահպանեն:

 «Օզար Հաթորա» դպրոցի վրա հարձակումը տեղի էր ունեցել մարտի 19-ի առավոտյան, երբ երեխաները պատրաստվել են դասի գնալ: Զինված մի մարդ սկուտերով  մոտեցել է դպրոցին եւ կրակ բացել երեխաների վրա, որոնք կանգնած են եղել բակում , ուր բերում են սկսնակ դպրոցի աշակերտներին:  Երեխաները վազել են դպրոցի շենք, եւ նա գնացել է նրանց հետեւից: 

Մարդասպանի զոհ են դարձել 30-ամյա րաբբի եւ ծնունդով Երուսաղեմից ուսուցիչ Ջոնաթան Սանդլերը, եւ նրա երկու երեխաները` երեք եւ վեց տարեկան, ինչպես նաեւ յոթնամյա Միրիամ Մոնսոնեգոն` դպրոցի տնօրենի աղջիկը, որը մահացել է իր հոր ձեռքերիվրա: 

Բազմաթիվ թուլուզցիներ գիշերն անցկացրել են դպրոցի մոտ` ի նշան զոհերի հիշատակի: Փաիզում հազարավոր մարդիկ երթով քայլել են քաղաքի փողոցներով` այդպիսով ցուցաբերելով իրենց հարգանքը մարդասպանության զոհերի նկատմամբ: Մայրաքաղաքային Նազարեթ սինագոգում հատուկ հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել: Դպրոցում զոհվածներն ունեցել են երկքաղաքացիություն` ֆրանս-իսրայելական, եւ կթաղվեն Իսրայելում, հայտնել են իսրայելական ԱԳՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ