News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վենեսոււելայի նախագահ Ուգո Չավեսը գիտի, որ ընտրություններում իր մրցակից Էնրիկե Կապրիլեսին ցանկանում են սպանել, եւ հայտարարում է, որ ինքը դրա հետ կապ չունի:

Տեղի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա պատմել է, որ հետախուզության ղեկավարը հանդիպել է Միրանդա նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսի  թիմի հետ, քանի որ տեղեկատվություն կար, որ նրա դեմ մահափորձ է պատրաստվում: «Այդ մտադրության թիկունքում կառավարությունը չի կանգնած: Այստեղ ամեն ինչ հակառակն է», - բացատրել է Չավեսը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Էնրիկե Կապրիլեսը հոկտեմբերի 7-ին նախատեսված հերթական նախագահական ընտրություններում կլինի Վենեսուելայի գործող նախագահ Ուգո Չավեսի հակառակորդը:  Ըստ հասարակական կարծիքի հարցումների, եթե ընտրությունները տեղի ունենային մարտի սկզբին, ապա Չավեսը կհավաքեր  ձայների  52%-ը, իսկ Կապրիլեսը` 34%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ