News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տարեց ավստրիացին մեկ ժամից ավելի իր պատշգամբից կրակել է փողոց Կալաշնիկով ինքնաձիգով, մինչեւ նրա հետեւից եկել է հատուկ նշանակության ջոկատը:

Դեպքը տեղի է ունեցել Շթայր քաղաքում:  Տղամարդն սկսել է կրակել տեղական ժամանակով մոտ 17:00-ին, ոստիկանությունում սկսվել է տեղի վախեցած բնակիչների զանգերի տեղատարափ, իսկ որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը, որի մասնագետները հաստատել են, որ հրաձիգը զինված է երկու փամփուշտակալներով լեցուն ԱԿ-47 ինքնաձիգով:

Մոտ 18.45-ին հատուկ ջոկատայիններն սկսել են գրոհել հանցագործի բնակարանը, որը աստիճանավանդակի վրա նրանց դիմավորել է կրակոցներով: Գործողության ընթացքում 51-ամյա տղամարդը վնասազերծվել է, իրավապահ մարմիններից ոչ ոք չի տուժել: Մահացու վնասվածք է ստացել գործողությանը մասնակցած ծառայողական շունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում Wiener Zeitung-ին:

Հանցագործի գործողության դրդապատճառները ճշտվում են: Հետաքննությունը չի բացառում, որ նա գտնվել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ թմրեցնող դեղամիջոցների ազդեցության տակ: Պարզապես հրաշք է, որ որ ոք չի տուժել, կարծում են տեղի ոստիկանությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ