News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին թոքերից հեղուկ հանելու երկրորդ վիրահատությունն են կատարել:

Հիշեցնենք, այս տարվա փետրվարին 78-ամյա միապետը վիրահատություն էր տարել, ինչից հետո թոքերից հեղուկ էին քաշել:

Բժիշկներն ակնկալում էին, որ մնացած հեղուկը ինքն իրեն կներծծվի երկու շաբաթվա ընթացքում, սակայն նրանց կանխատեսումը չի արդարացել, այնպես որ կայսերը եւս մեկ վիրահատություն են կատարել: Տոկիոյի կայսերական պալատում ընդգծում են, որ միապետի վիճակը մտահոգիչ չէ, նա հիվանդանոցում երկար չի մնա, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ակնկալվում է, որ մոտ օրերս Ակիհիտոն կվերադառնա իր պաշտոնական պարտականությունների կատարմանը: Արդեն վաղը կկայանա Քուվեյթի էմիր շեյխՍաբահ ալ Ահմեդ աս Սաբահի հետ հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ