News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ նոր բանաձեւը:

Եվրոպական դիվանագետները հաղորդել են, որ փաստաթղթում առկա են այն դրույթները, որոնց ներկա պահին ձգտում է հասնել Սիրիայում ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը: Մասնավորապես, դրանում առկա է Բաշար Ասադի վարչակարգի բռնությունը դատապարտող դրույթ, հաղորդում է rbc-ն` հղում անելով Reuters-ին:

Բանաձեւի նախագծում կոչ է արվում դադարեցնել կրակը, քաղաքական երկխոսություն սկսել եւ երկրում թույլատրել հումանիտար կազմակերպությունների մուտքը: Տվյալ նախագծի հեղինակները ծայրաստիճան մտահոգություն են հայտնում երկրում իրավիճակի վատթարացման կապակցությամբ:

Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանը եւ Չինաստանը երկու անգամ արգելափակել էին Սիրիայի վերաբերյալ արեւմտյան բանաձեւերը` հիմնվելով այն բանի վրա, որ փաստաթղթում ընդդիմադիր ուժերի գործողությունների վերաբերյալ ոչ մի դրույթ չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ