News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայում պետական հաստատությունների  աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են հայտարարել: Գործադուլին մասնակցում են երկրի խոշորագույն արհմիությունները:

Աշխատանքը դադարեցրել են շատ հաստատություններ, այդ թվում նաեւ մանկապարտեզներն ու դպրոցները, բանկերը եւ փոստային ստորաբաժանումները: Բողոքին միացել են նաեւ տրանսպորտային ոլորտի աշխատակիցները: Չեն աշխատում ավտոբուսներն ու էլեկտրագնացքները, հաղորդում է  «Ռոսիա 24»-ը:

Ցույցի մասնակիցները պնդում են, որ արժանի են ավելի լավ պայմանների եւ պահանջում են 6,5%-ով բարձրացնել աշխատավարձերը: Գործատուներն առայժմ համաձայն են միայն չորս տոկոսանոց բարձրացման: Եթե չհաջողվի համաձայնության գալ, ցուցարարները մարտի 22-ին կրկին փողոց դուրս կգան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ