News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Քորնելի համալսարանի փորձարարական ջերմոցում գարշահոտ ծաղիկ է բացվել: Ամորֆոֆալուս տիտանիումը (Amorphophallus Titanium) հսկա` 100 կգ զանգված ունեցող ծաղիկ է, որի բաժակի բացվածքի տրամագիծը կազմում է 3 մետր: Սա այնպիսի հազվադեպ երեւույթ է, որ կենտրոնը ուղիղ հեռարձակում է կազմակերպել հենց ջերմոցից:

Բնական պայմաններում Ամորֆոֆալուսը ժամանակին աճել է միայն Սումատրա կղզում, սակայն փաստացի ոչնչացվել է տեղի բնակիչների կողմից, ովքեր ծաղիկն անվանել են «դիակային», «օձային արմավենի» եւ «վուդուների շուշան», իր տարօրինակ տեսքի, նաեւ` նողկալի հոտի համար:

Ծակելու ժամանակ Ամորֆոֆալուսի ջերմաստիճանը, որը տեսքով նաեւ քայքաված միս է հիշեցնում, հասնում է մարդկային մարմնի ջերմաստիճանին, ինչը թույլ է տալիս ակտիվորեն տարածել հոտը, որը գրավում է միայն աղբով սնվող միջատներին:

Սակայն, ինչպես տեղեկացնում է «Ռուսաստանի ձայնը», եթերում երեւում է, թե ինչ ուշադրությամբ են այցելուները դիտում ծաղկամանում աճեցված ծաղիկը, երկարացնում վիզը հսկայական ծաղկի վերնամասը դիտելու համար, այնինչ ոչ ոք քիթը չի փակում:

Այժմ հսկայական ծաղիկն աճում է միայն աշխարհի մի քանի բուսաբանական այգիներում: Քորնելյան համալսարանը մրցույթ է հայտարարել իր Ամորֆոֆալուս տիտանիումի անվամբ. այն տնկել են 2002թ., եւ հսկայական առաջին ծաղիկը հայտնվել է 10 տարի անց: Հաջորդ  ծաղկելու ժամանակը ոչ ոք չի համարձակվում կանխատեսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ