News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ենթադրություն կա, որ Թուլուզում դպրոցականներին  կրակող մարդասպանը իր գործողությունները նկարահանել է տեսախցիկով:

Այս մասին Europe1 ռադիոկայանի եթերով հաղորդել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը: Նախարարը հաղորդել է, որ ականատեսներից մեկը նրա պարանոցից կախված տեսախցիկ է նկատել:

«Դա տեսագրող սարք էր, որը սովորաբար տեղակայվում է կրծքին, այն կախված էր պարանոցից: Չգիտեմ, նա նկարահանել է, թե ոչ, բայց սարքը նկատվել է», -  Europe1-ի եթերում հայտարարել է Գեանը: Նա հավելել է, որ առայժմ ոստիկաններին չի հաջողվել պարզել հանցագործի ինքնությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ մարտի 19-ի առավոտյան անհայտ անձը սկուտերով մոտեցել էր Թուլուզի հրեական քոլեջին եւ կրակել մի խումբ աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների վրա: Մահացել էր 30-ամյա ուսուցիչը, նրա երկու երեխաները` երեք եւ վեց տարեկան, եւ տնօրենի աղջիկը: Ծանր վիրավորված է 17-ամյա մի պատանի, որը տեղափոխվել է Թուլուզի հիվանդանոց:

Թուլուզում կատարվածը որակվել է որպես ահաբեկչություն, Հարավ-Պիրենեյան շրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն աստիճան է հայտարարված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ