News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում տեղի ունեցած սոսկալի ավտովթարից տուժած 15 երեխաներ դեռ գտնվում են հիվանդանոցներում: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, 12 երեխաներ գտնվում են Բելգիայի Լեվեն քաղաքի համալսարանական հիվանդանոցում: Առավել ծանր վնասվածքներ ստացած երեք երեխաներ, դեռ Շվեյցարիայի Լոզան քաղաքի հիվանդանոցում են:

Մարտի 17-ին Լեվենի հիվանդանոցը լքել են երեք երեխաներ, իսկ մոտ օրերս, ըստ բժշկի, եւս մի քանի երեխաներ դուրս կգրվեն:

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել մարտի 13-ի երեկոյան` Վալեի Սյեր քաղաքի շրջակայքում: Ավտոբուսն անհայտ պատճառով կորցրել էր կառավարումը եւ բախվել թունելի պատին: Պատահարի զոհ էին դարձել 28 մարդ, որոնցից 22-ը` երեխաներ: Ավելի քան 20 երեխա ստացել էր  ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ, նրանցից երկու աղջնակ նախկինի պես գտնվում են արհեստական կոմայի վիճակում:

Մարտի 16-ին ռազմական ավիափոխադրամիջոցով Շվեյցարիայից Բելգիա են ժամանել  պատահարից տուժած 20 երեխա, եւս 8-ը տեղափոխվել էին մեկ օր առաջ:

Մահացած երեխաների հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 21-ին եւ 22-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ