News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի ղպտիները հրաժեշտ են տվել իրենց պատրիարք Պապ Շենուդա 3-րդին: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Կահիրեի Սուրբ Մարկոսի տաճարում:

Ինչպես հայտնում է ազգային «Ան-Նիլ» հեռուստաալիքը, տաճարում հարյուրավոր մարդիկ են հավաքվել, այդ թվում` Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի, կառավարության ներկայացուցիչներ, աֆրիկյան քրիստոնեական համայնքների ներկայացուցիչներ, դեսպաններ:

Անցած օրը տաճարի մոտ կես միլիոն քրիստոնյաներ են հավաքվել ողջ Եգիպտոսից: Եղել են նաեւ ողբերգական միջադեպեր, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Պապ Շենուդայի մրամինը հուղարկավորվելու է Վադի-էն-նատրուն հովտում` հոգեւորականի կտակի համաձայն:
Մարտի 20-ին Եգիպտոսում համազգային սուգ է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ