News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի ընդդիմադիրները գերի են վերցնում, տանջանքների եւ մահապատժի  են ենթարկում անվտանգության ուժերի աշխատակիցներին եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին: Նման եզրակացություն է հրապարակել իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը, որը մեջբերում է gazeta.ru-ն:

«Սիրիայի կառավարության դաժան գործողություններն արդարացում չեն կարող լինել զինված ընդդիմության գործողությունների:

Ապստամբների ղեկավարները պետք է իրենց համախոհներին հասկացնեն, որ նրանք չպետք է  ոչ ոքի առեւանգեն, տանջանքների կամ մահապատժի ենթարկեն ոչ մի պարագայում»,- հայտարարել է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում «Human Rights Watch» ծրագրի նախագահ  Սարա Լի Ուիթսոնը:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ Ասադի կողմնակիցների` հանցագործությունների խոստովանությունները կարող են արված լինել բռնության ներքո, քանի որ YouTube-ում տեղադրված տեսագրություններում ձերբակալվածների մարմիններին երեւում են ծեծի հետքեր, արյունահոսություն եւ դաժան վերաբերմունքի այլ նախանշաններ: Ըստ «Human Rights Watch»-ի` ապստամբները բռնություն են կիրառում շիաների եւ ալավիների նկատմամբ, որոնց թվին են  պատկանում Ասադը եւ Սիրիայի ամբողջ իշխող էլիտան: 

Այդպիսով, Սիրիայում իրադրության սրումից հետո առաջին անգամ արեւմտյան իրավապաշտպան կազմակերպությունը կտրուկ քննադատել է սիրիական զինված ընդդիմությանը` ամբողջապես հաստատելով կատարվող իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական Դամասկոսի վարկածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ