News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Invisible Children կազմակերպության հիմնադիրը` 33-ամյա Ջեյսոն Ռասելը, ով ստեղծել է ռեկորդային դիտումների արժանացած ուգանդացի ռազմական հանցագործի մասին պատմող Kony 2012 վիրուսային վիեոն, մարտի 18-ին ձերբակալվել է ոստիկանության կողմից հասարակական կարգի խախտման եւ վանդալիզմի մեջ կասկածանքով: Նա գոռալով ամբողջովին մերկ վազել է փողոցով:

Հասարակական կարգի խախտողին կալանքի տակ պահելուց հետո, ոստիկանությունը, այնուամենայնիվ, ազատել է նրան` հանգամանքները հաշվի առնելով: Ամենայն հավանականությամբ, մերկ վազորդը կխուսափի պատժից:

Ռասսելի կինը հայտարարել է, որ ամուսնում մոտ նման տարօրինակ դրսեւորումները կապված են Kony 2012 քարոզչական-փաստագրական ֆիլմի վերջին իրադարձությունների հետ:

Նա պատմել է, որ Ռասելի կողմից ստեղծված տեսագրությունը բազմաթիվ մարդիկ են դիտել, եղել են բազմաթիվ արձագանքներ, այդ թվում վիրավորական բնույթի, եւ նա ծանր է տարել իր հանդեպ աճող ուշադրությունը:

 29 րոպեանոց ֆիլմում ռեժիսոր Ջեյսոն Ռասելը պատմում է մարդասպան եւ բռնաբարող ուգանդացի Ջոզեֆ Քոնի մասին, ով ցանկանում էր Ուգանդան վերածել թեոկրատական պետության եւ հարկադրում երեխաներին սպանել իրենց ծնողներին որպես յուրօրինակ նախաձեռնություն: Միջազգային դատարանը օրդեն է տվել Ջոզեֆ Քոնին ձերբակալելու համար, ով մեղադրվում է նաեւ մարդկության հանդեպ գործած հանցագործությունների մեջ, հաղորդում է  NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ