News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, մարտի 19-ին, ընդունել է «Հաշտության պաշարներ» (Conciliation Resources) միջազգային կազմակերպության ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսին:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին, Վասիլի Աթաջանյանը ընդգծել է միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կարեւոր դերը մարդասիրական հարցերի լուծման եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման համար:

Լոուրենս Բրոերսը ներկայացրել է տարածաշրջանում եւ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում կազմակերպության իրականացվող ծրագրերը, նշելով, որ դրանք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Զրույցի ընթացքում Վասիլի Աթաջանյանը անդրադարձել է ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին, մի շարք մարդասիրական հարցերի, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությանը եւ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին: Ընդսմին նա նշել է, որ բանակցություններում պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը եւ պաշտոնական մակարդակի վրա հայատյաց քաղաքականության վարումը հեռացնում են հակամարտության կարգավորման հեռանկարը` ուժեղացնելով կողմերի հասարակությունների թշնամական վերաբերմունքը:

Դրա հետ մեկտեղ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը բաց է երկխոսության եւ համագործակցության համար, ընգծելով տեղում իրական վիճակին ծանոթանալու համար տարբեր մակարդակի եվրոպացի պաշտոնյաների պարբերական այցերի անհրաժեշտությունը:

Վասիլի Աթաջանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել «Հաշտության պաշարներ» կազմակերպության գործունեությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ