News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկուհի Մերի-Էլեն Հարդիսոնը մարտի 20-ին պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես երկնքի ամենատարեց նվաճող: Անցյալ տարվա սեպտեմբերին իր 101-ամյակը նշելիս նա թռչել է պարապլանով:

Ընդ որում, նա այդ քայլին է դիմել մրցակցության պատճառով. Հարդիսոնը չի ցանկացել զիջել իր 75-ամյա որդուն, ով իրենից շուտ է յուրացրել պարապլանը: Նա որոշել է, որ կարող է անել ամեն ինչ, ինչ անում է իր որդին, ինչպես նաեւ ցանկացել է հաճելի ժամանակ անցկացնել:

Life News-ը հաղորդում է, որ թոշակառու կինը վերջերս է սկսել էքստիմով տարվել: Այսպես, իր 90-ամյակին Մերի Էլենը փորձարկել է «Դիսնեյլենդ»-ի բոլոր ատրակցիոնները:

Նա խոստովանել է, որ իր գլխավոր նպատակը բոլոր ծեր մարդկանց օրինակ ծառայելն է եղել, եւ հավաստիացրել, որ շատ ուրախ կլինի, եթե մեկ ուրիշը կարողանա առաջ անցնել իրենից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ