News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Արամ Գաբրելյանովի News Media հոլդինգը շահել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Միխեեւի դեմ դատական գործը: Այդ մասին ասվում է News Media մամուլի հաղորդագրության մեջ: Այժմ Միխեեւը Գաբրիելյանովին պետք է վճարի գումարային փոխհատուցում 40 հազար ռուբլու չափով:

Դատական գործը կապված էր օգոստոսի 19-ին Սերգեյ Դորենկոյի «Ռուսկիյե սկազկի» հաղորդման ժամանակ տեղի ունեցած դեպքերի հետ: Դորենկոն Միխեեւին եւ Գաբրիելյանովին հրավիրել է ստուդիա, որպեսզի նրանք քննարկեն Life News-ում հրապարակված Միխեեւի նկարը, որտեղ պատգամավորը ներկայացված է հիտլերյան ծովակալի` Վիլհելմ Կանարիսի տեսքով, հաղորդում է Lenta.ru-ն:

Նկարահանումների ժամանակ Միխեեւը եւ Գաբրիելյանովը վիճաբանել են եւ կռվել, ինչից հետո սկսել են մեղադրել միմյանց տեղի ունեցածի մեջ: Քննարկումների ժամանակ Միխեեւը տեղեկություն է տարածել, ինչը դատարանը համարել է իրականությանը չհամապատասխանող: Միխեեւը հոլդինգի ղեկավարին անվանել է սրիկա` նշելով, որ նրա համար կեղծ տեղեկություն տարածելը դարձել է սովորական: Բացի այդ, նա ասել է, որ իր մոտ եկել են Գաբրիելյանովից եւ սպառնալով պահանջել ֆինանսավորել հրատարակչությունը:

Միխեեւը միշտ ժխտել է, որ ինքը հիտլերյան համազգեստ է կրել: Նրա խոսքով, իրականում ինքը ռուս ծովակալի հագուստով է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ